Բաժին. Տնտեսական

2013թ.-ին Հայաստանը ստացել է 57.8 մլն դոլարի մարդասիրական օգնություն

2013 թվականին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 4 024.3 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 23.6 մլրդ դրամ կամ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 50.1%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 8.6%-ը`սարքեր և ապարատները, 8.9%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 8.2%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները,  3.6%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 2.8%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 3.3%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.5%-ը` մնացած ապրանքները:

Հաշվետու տարում մեր երկիր ներմուծված մարդասիրական օգնության 20.2%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 16.8%-ը՝ Շվեյցարիային, 12.1%-ը՝ Գերմանիային, 10.6%-ը՝ Չինաստանին:

2013 թվականին, 2012 թվականի համեմատ, Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կրճատվել է 1,5%-ով:

Share