Բաժին. Տնտեսական

Հայաստանի բոլոր գյուղերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ  հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 23-ի՝ «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին N6Ա որոշման համաձայն, օպերատորների կողմից հանրային շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերն ապահովվել են համապատասխան կապով: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր գյուղերը ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։ Ընդ որում, ՀՀ բնակավայրերի 8,5%-ը ապահովված են 1 օպերատորի, 23%-ը՝ 2 օպերատորների և 68,5%-ը 3 օպերատորների հանրային շարժական կապի ծածկույթով։

Հանձնաժողովից հայտնում են, որ հանրային շարժական կապի ծածկույթի ընդլայնման և տեխնոլոգիական զարգացման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

Share