Բաժին. Տնտեսական

Իտալիան կսահմանափակի միգրանտների հոսքը երկիր

Իտալիայում զգալի աճել է միգրանտների թիվը: Երկրի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ 2014 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միգրանտների թիվն աճել է շուրջ 10 անգամ: Այսպես, ընթացիկ տարվա առաջին ամսում Իտալիա է մուտք գործել շուրջ 2 հազար միգրանտ, այն դեպքում, երբ 2013 թվականի հունվարին երկիր ժամանած միգրանտների թիվը կազմել էր մոտ 200:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր Իտալիայում առավել շատ են միգրանտները, ովքեր եկել են Լիվիայից, Եգիպտոսից, Սիրիայից և Թուրքիայից:

Միգրանտների հոսքի ակտիվացումը մեղմելու նպատակով Իտալիայի կառավարությունը մտադիր է կրճատել միգրանտներին ապաստարան տրամադրելու ժամանակը, որն այժմ կազմում է 1,5 տարի:

Share