Բաժին. Տնտեսական

Քննարկվել են սննդամթերքի արտադրության ոլորտի Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգին առնչվող խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է սննդամթերքի արտադրության  ոլորտում Մաքսային Միությունում գործող տեխնիկական կանոնակարգերին նվիրված կլոր սեղան, որը վարել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի շուրջ  90 ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Կլոր սեղանն անցկացվել է Հայաստանի բիզնես շրջանակներին Մաքսային Միության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին ծանոթացնելու նպատակով, և նպատակ է հետապնդել՝ բացահայտել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այս ոլորտում Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ժամանակ, նաև ինչ ժամկետներ և ինչ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի ոլորտը պատրաստ լինի սահուն անցում կատարելու և գործելու Մաքսային Միության տարածքում:

Միջոցառման շրջանակներում քննարկվել են հարցեր՝ կապված սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով ընդգրկված արտադրանքի մակնշման, համապատասխանության գնահատման ընթացակարգերի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանորակարգման վարչության աշխատակիցները Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացրել են սննդամթերքի արտադրության ոլորտում Մաքսային Միությունում գործող տեխնիկական կանոնակարգերին, որից հետո կազմակերպվել է քննարկում:

Share