Բաժին. Տնտեսական

2013թ.-ին Հայաստանում արտադրվել է 69,6 հազար տոննա շաքարավազ

2013 թվականին Հայաստանում արտադրվել է 69 հազար 625.0 տոննա շաքարավազ: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հաշվետու տարում մեր երկրում շաքարավազի արտադրության ծավալները պահպանվել են նախորդ տարվա գրեթե նույն մակարդակում:

Միևնույն ժամանակ, 2013 թվականի ընթացքում գրանցվել է շաքարավազի ներմուծման ծավալների անկում: Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ 2013 թվականի առաջին կեսին Հայաստան շաքարի ներմուծման ծավալները կրճատվել էին շուրջ 47%-ով:

Նշենք, որ Հայաստան շաքար հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից:

Share