Բաժին. Տնտեսական

Հանքային ջրերի արտադրությունն աճել է 31%-ով

2013 թվականին Հայաստանում արտադրվել է 43,21 մլն լիտր հանքային ջուր: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու տարում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում հանքային ջրերի արտադրությունն աճել է 31%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու տարում Հայաստանում գրանցվել է աղբյուրի ջրի արտադրության մոտ 33% աճ: Արտադրության ծավալը կազմել է 21,98 մլն լիտր:

Share