Բաժին. Տնտեսական

Հայաստանը մասնակցում է «ՊրոդԷքսպո-2014» ցուցահանդեսին

Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում հայկական վեց գինեգործական ընկերություն մասնակցում է փետրվարի 10-ից14-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում ընթացող «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա սննդի, խմիչքների և դրանց արտադրության հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսին:

«Սեմինա Քընսալթինգ», «Մանչո Գրուպ», «Մեծ Սյունիք», «Մարան», «Հին Արենի» և «Անուշ-1» ընկերությունները հանդես կգան միասնական հայկական տաղավարում՝ «Հայաստանի գինիներ» խորագրի ներքո և կներկայացնեն «Արմավիր Վինյարդս», «Աստաֆյան», «Մաթևոսյան Վայն», «Մարան», «Հին Արենի», «Դոմեն Ավետիսյան» ապրանքանիշերը:

Վերոնշյալ ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական և համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդունաբերական զարգացման հիմնադրամը:

«Պրոդէքսպո»-ն համարվում է Ռուսաստանի Դաշնության և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսը, որը հնարավորություն է ստեղծում նոր գործարար կապերի հաստատման, ոլորտի նորություններին և զարգացման միտումներին ծանոթանալու համար:

«Պրոդէքսպո-2014» կունենա 2300 մասնակից 63 երկրներից և 35 ազգային տաղավար:

Share