Բաժին. Տնտեսական

Ucom-ը թիվ 170 ավագ դպրոցում բացել է համակարգչային դասարան

Փետրվարի 14-ին Ավան համայնքի թիվ 170 ավագ դպրոցում Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը հանդիսավոր բացեցին «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված և կահավորված համակարգչային դասարանը:

Համակարգչային դասարանը Յուքոմ ընկերության կողմից վերանորագված թվով յոթերորդ է Երևան քաղաքում:

Վերանորոգումը իրականացվել է համաձայն Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև կնքված «Համաձայնության հուշագրի», որով Ucom ընկերությունը պատրաստականություն է հայտնել վերանորոգել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում գործող 15 երևանյան դպրոցների համակարգչային սենյակներ:

«Բանիմաց, ինֆորմացված, բոլոր ասպարեզներում մրցունակ սերունդ ունենալու համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած և համաշխարհային զարգացումներին համընթաց քայլող դպրոց, – բացման ընթացքում նշեց Հայկ Եսայանը: – Յուքոմ ընկերությունը մշտապես աջակցելու է մեր հայրենիքի կրթությանը և գիտությանը: Փորձելու ենք մեր հնարավորությունների սահմանում օժանդակել դպրոցներին, համալսարաններին և գիտական հիմնարկներին: Իսկ աշակերներին խորհուրդ կտայի լավ սովորել, քանի որ կրթված մարդու առջև միշտ բաց են բոլոր դռները»:

Share