Բաժին. Տնտեսական

Իրանական բանկը դատի է տվել Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարությանը

Իրանական Mellat Bank-ը դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարության դեմ։ Բանկը պահանջել է փոխահատուցել մոտ 4 մլրդ ԱՄՆ դոլարի վնասը, որը կրել է Բրիտանիայի կողմից կիրառված սանկցիաների պատճառով։

Նշենք, որ վերջին տարիներին Մեծ Բրիտանիան վարում է քաղաքականություն` ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի դեմ։ 

Հիշեցնենք նաև, որ մի շարք երկրներ, այդ թվում և ԱՄՆ-ն, բազմիցս ուժեղացրել են Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները:

Share