Բաժին. Տնտեսական

Համահայկական խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետտուրքից

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի շրջանակներում քննարկվել է համահակական խաղերին օրատերկրյա մասնակիցների մուտքի արտոնագրի պետտուրքի վճարման հարցը։ Կառավարության որոշման համաձայն՝ 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը կայանալիք համահայկական առաջին ձմեռային խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մարզական պատվիրակության անդամ օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Share