Այսօր`փետրվարի 20-ին, Orange-ը և PicsArt-ը, որը հանդիսանում է աշխարհում ամենատարածված նկարների խմբագրման և նկարներով կիսվելու հնարավորություն ընձեռող բջջային հավելվածներից մեկը, մեկնարկել են իրենց համատեղ առաջարկը, որն երկու ընկերությունների միջև նոր սկիզբ առնող համագործակցության առաջին արդյունքն է: Այս համագործակցության շրջանակներում Օրանժ Արմենիայի բաժանորդները կունենան PicsArt-ից անվճար նկարներ ոի քլիփարտներ ներբեռնելու բացառիկ հնարավորություն՝ մինչև 30 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Առաջարկը հասանելի է Orange-ի բոլոր այն բաժանորդներին, ովքեր արդեն իսկ իրենց հեռախոսներում ներբեռնել են «My Orange» և PicsArt բջջային հավելվածները, ինչպես նաև բոլոր նրանց` ովքեր պատրաստվում են ներբեռնել: «Մեր օրերում շարժական կապի հայկական շուկան արագ տեմպերով զարգանում է, ինչին համաքայլ աճում է նաև բջջային հավելվածների նկատմամբ պահանջարկը:
Անցյալ տարի նոյեմբերին ներկայացված “My Orange” բջջային հավելվածի միջոցով այսօր արդեն 5000-ից ավելի Orange բաժանորդներ կարողանում են հեշտորեն օգտվել Orange-ի ժամանցային ծառայություններից և կառավարել իրենց հաշիվները: Ակնկալվում է, որ PicsArt-ի հետ ընկերության համագործակցությունը զարգացում կունենա: Մոտ ապագայում Orange բաժանորդներից յուրաքանչյուրը “My Orange”-ում կգտնի իր նախընտրած հավելվածների տեսականին:
«Հպարտ ենք, որ աշխարհում արդեն շուրջ 110 միլիոն օգտատեր ներբեռնել են PicsArt բջջային հավելվածն ու օգտագործում են այն իրենց նկարների ստեղծման և ձևավորման համար: Ամեն օր մեծանում է հեռախոսների օգտագործմամբ իրենց նկարները ձևավորող մարդկանց թիվը, և հայերն այս առումով բացառություն չեն: Ուրախ ենք, որ Orange-ի հետ մեր համագործակցության արդյունքում Orange բաժանորդները իրենց նկարների ձևավորման համար PicsArt-ի վճարովի քլիփարտների և տառատեսակների փաթեթները կստանան անվճար»,-նշել է Հովհաննես Ավոյանը, PicsArt հավելվածի ստեղծող Socialin Inc. ընկերության տնօրենը:
Android և iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված “My Orange” հավելվածն առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: “My Orange” հավելվածի երկրորդ թարմացված տարբերակն այժմ հասանելի է Play Market-ում և AppStore-ում:
PicsArt-ը նկարների խմբագրման և նկարելու հնարավորություն ընձեռող անվճար և լիարժեք հնարավորություններով օժտված բջջային հավելված է՝ ստեղծված Android, iOS և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար: Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Կալիֆորնիա նահանգի Մաունթեն Վյու քաղաքում: PicsArt-ը հարում է ավելի քան 10 միլիոն նկարիչ-օգտատեր ունեցող արվեստի ամենախոշոր սոցիալական կայքի բջջային տարբերակին՝ թույլ տալով օգտատերերին աշխարհի տարբեր անկյուններից կապ հաստատել և ոգեշնչել միմյանց: PicsArt բջջային հավելվածը ներբեռնվել է ավելի քան 110 միլիոն անգամ և շարունակում է ընդլայնել և բարելավել իր կիրառության շրջանակը՝ յուրաքանչյուրի համար իր ստեղծագործ մտքին ազատություն տալու և նկարիչ դառնալու հնարավորություն ստեղծելով: