Բաժին. Տնտեսական

G20-ի երկրները պարտավորվել են ընդլայնել ներդրումները և ստեղծել նոր աշխատատեղեր

Ավստրալիայում կայացել է «Մեծ քսանյակ»-ի (G20) անդամ երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների երկօրյա համաժողով, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

Հայտարարության մեջ նշվում է, որ առաջիկա տարիների համար G20-ի երկրները պարտավորվում են իրականացնել քայլեր՝ ուղղված ներդրումների ակտիվացմանն ու զբաղվածության ավելացմանը: Ըստ հայտարարության՝ իրականացվելիք բարեփոխումների արդյունքում համաշխարհային տնտեսությունը կգրանցի շարունակական աճ, և 5 տարվա ընթացքում համաշխարհային ՀՆԱ-ն կաճի շուրջ 2,25 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

Հատկանշական է, որ որոշ վերլուծաբաններ հանդես են եկել քննադատությամբ՝ նշելով, որ համատեղ ամփոփիչ հայտարարության մեջ հստակ գրված չէ, թե ինչ կերպ են երկրները հասնելու սահմանված նպատակներին:

G20-ի երկրների ներկայացուցիչներն այս քննադատությանն ի պատասխան նշել են, որ յուրաքանչյուր երկիր իր համար պետք է մշակի սեփական կոնկրետ քայլերն՝ ընդհանուր նպատակների իրագործման համար:

Share