Բաժին. Տնտեսական

Orange-ը հանդես է եկել աննախադեպ առաջարկով

Այսօր՝ փետրվարի  25-ին,  Orange-ը հայտարարել է իր հատուկ առաջարկի մեկնարկը՝ ամսական բաժանորդագրությամբ նոր բաժանորդներին հնարավորություն ընձեռելով որպես նվեր ստանալ հավելյալ հեռախոս: Բոլոր նրանք, ովքեր 24 ամսով կբաժանորդագրվեն Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին` սկսած 4000 ՀՀ դրամից, ոչ միայն զեղչված գնով մեկ  հեռախոս ձեռք բերելու հնարավորություն կունենան, այլ նաև նվեր կստանան անվճար կանխավճարային SIM քարտ և ևս մեկ հեռախոս` իրենց մտերիմների համար:

Հարկ է նշել, որ 2 SIM քարտերի համար կակտիվացվի «Orange Իրար հետ» փաթեթը ՝ թույլ տալով օգտատերերին 6 ամիս շարունակ իրար հետ խոսել անվճար:

«Գարնանն ընդառաջ Orange-ի ամսական բաժանորդագրություններին բաժանորդագրվելիս մեր նոր հաճախորդները ոչ միայն կստանան իրենց նախընտրած հեռախոսը հատուկ գնով, այլ նաև մեկ այլ հեռախոս որպես նվեր, ինչպես նաև իրար հետ անվճար խոսելու հնարավորություն: Orange-ն առաջինն էր, որ իր բաժանորդներին  առաջարկեց հեռախոս ձեռք բերելու ամբողջական լուծում և հավատացած ենք, որ այս առաջարկը ևս մեկ անգամ հաստատում է, որ Orange-ի խանութները լավագույն վայրն են,  լավ հեռախոսների և որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու համար», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Երկրորդ հեռախոսը, որն արտադրված է Alcatel ընկերության կողմից, ունի 2ՄՊ ֆոտոխցիկ, MP3 նվագարկիչ և շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն: Առաջարկը գործում է մինչև մարտի 31-ը՝ առաջին 5000 նոր բաժանորդների համար: Առաջարկի վերաբերյալ այլ մանրամասներ կարելի է գտնել հետևյալ հղումով. http://www.orangearmenia.am/promos/one-handset-for-you-another-one-as-a-gift/:

Հիշեցնենք, որ Orange Խոսենք  կանխավճարային ծառայության բաժանորդները կարող են ստեղծել «Orange Իրար հետ» փաթեթ՝ ներառելով մինչև 4 Օrange բաժանորդի և իրար հետ խոսել անսահմանափակ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ: «Իրար հետ» փաթեթի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումով. http://orangearmenia.am/en/mobile/with-each-other/index.php: 

Share