Բաժին. Տնտեսական

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն աճել են

2013 թվականին մեր հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 1127  հանցագործություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 357-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության` տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններից 165-ը կապված են եղել կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու հետ: 2012 թվականի համեմատ այս հանցագործությունների քանակն աճել է 57%-ով:

Նշենք, որ 2012 թվականին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել էր 770, որից կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու (պահելու, իրացնելու) հետ կապված դեպքերի թիվը՝ 95: 2011 թվականին այս ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 1112 և 280:

Share