Բաժին. Տնտեսական

Ջոն Լենոնի 100 ձեռագիր կհանվի աճուրդի

2014 թվականի հունիսի 4-ին Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառքի կհանվի Ջոն Լենոնի 100 ձեռագիր։ Arts Beat բլոգում նշվում է, որ աճուրդում կներկայացվեն երաժշտի պատմվածքները, բանաստեղծությունները և նկարները, որոնց մեծ մասը ներառված են եղել նրա կենդանության օրոք  հրապարակված «In His Own Write» (1964) և «A Spaniard in the Works» (1965) գրքերում։

Հավաքածուն կբաժանվի 89 լոտի, որոնցից ամենաէժանը կարժենա 500 ԱՄՆ դոլար, իսկ ամենաթանկը՝ 70 հազար ԱՄՆ դոլար։

Share