Բաժին. Տնտեսական

Ֆրանսիայում սպառողական ծախսերը նվազել են 2,1%-ով

Insee վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թվականի հունվար ամսվա արդյունքներով Ֆրանսիայում սպառողական ծախսերը կրճատվել են 2,1%-ով։ Փորձագետները նշում են, որ վերջինս պայմանավորված է ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկմամբ և էներգիայի սպառման ծավալների կրճատմամբ։

Հաշվետու ամսվա արդյունքներով ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 7,7%-ով, իսկ էներգիայի սպառման ծավալները` 6,3%-ով։

Share