Բաժին. Տնտեսական

Կրճատվել են մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները

2014թ. հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 191.5 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 0.6 մլրդ դրամ կամ 1.4 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են շուրջ 15%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 26.4%-ը կազմել են մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 20.0%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.0%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 9.0%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 8.2%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.1%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, 4.9%-ը`սարքեր և ապարատները, 3.9%-ը` մանածագործական իրերը, իսկ 9.5%-ը` մնացած ապրանքները:

Ստացված օգնության 46.7%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, 21.2%-ը՝ Չինաստանին, 19.3%-ն՝ ԱՄՆ-ին:

Share