Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհում ապրում է 1645 միլիարդատեր

Forbes-ը կազմել և հրապարակել է 2014 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Այն գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվել է 76 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում նախորդ տարվա «առաջատար» մեդիամագնատ Կարլոս Սլիմն է` 72 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Առաջին եռյակը եզրափակում է Zara ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգան` 64 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ վարկանիշում հայտնվել են բոլոր նրանք, ում կարողությունը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը:

Ըստ վարկանիշի` այսօր աշխարհում ապրում է 1645 միլիարդատեր, որոնց համախառն կարողությունը կազմում է 6,4 տրիլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 1 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

Միլիարդատերերի համար ամենագրավիչ երկիրը շարունակում է մնալ ԱՄՆ-ն: Այստեղ ապրում է 492 միլիարդատեր: Երկրորդ տեղում Չինաստանն է` 152 միլիարդատեր, երրորդ տեղում` Ռուսաստանը (111 միլիարդատեր):

Share