Բաժին. Տնտեսական

Ամփոփվել են Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները

Մարտի 4-ին կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը: Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի՝ 2013 թվականին Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները:

Առաջիկա տարվա համար նախանշվող ծրագրերը ներառում են համագործակցություն էներգետիկայի դիվերսիֆկացման ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում, աշխատանքներ ուղղված երկկողմ առևտրի ու ներդրումների մեծացմանը և գործարար միջավայրի բարելավմանը:

Ելնելով պետական գնումներում կատարված բարեփոխումների նախկին ձեռքբերումներից՝ Հայաստանը կշարունակի ԱՄՆ կառավարության հետ համագործակցությունը վերապատրաստման ու աջակցության ծրագրերում:

Share