Բաժին. Տնտեսական

Մարկ Ցուկերբերգի կարողությունը գնահատվել է 28,5 մլրդ դոլար

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 21-րդն է: Ամերիկյան Forbes պարբերականը 29-ամյա Մարկ Ցուկերբերգի կարողությունը գնահատել է 28.5 մլրդ ԱՄՆ դոլար:

2013 թվականի սեպտեմբերին Forbes-ը Մարկ Ցուկերբերգի կարողությունը գնահատել էր 19 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Forbes-ը կազմել և հրապարակել է 2014 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որտեղ հայտնվել են բոլոր նրանք, ում կարողությունը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Ըստ վարկանիշի` այսօր աշխարհում ապրում է 1645 միլիարդատեր, որոնց համախառն կարողությունը կազմում է 6,4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share