Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի ամենահարուստ կանայք – 2014

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2014 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որտեղ, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է 1645 դոլարային միլիարդատեր: Վերջիններիս  համախառն կարողությունը կազմել է է 6,4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ վարկանիշի՝ աշխարհի ամենահարուստ կինը ամերիկյան Walmart առևտրային ցանցի համասեփականատեր Քրիստի Վալթոնն է: Նրա կարողությունը գնահատվել է 36,7 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդհանուր վարկանիշում 59-ամյա Քրիստի Վալթոնը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

Աշխարհի ամենահարուստ կանանց վարկանիշի երկրորդ հորիզոնականում L’Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրն է (34,5 մլրդ ԱՄՆ դոլար): Ընդհանուր վարկանիշում նա հայտնվել է 11-րդ հորիզոնականում:

Երրորդ հորիզոնականում Walmart առևտրային ցանցի մյուս համասեփականատեր Ալիս Վալթոնն է՝ 34,3 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Ընդհանուր վարկանիշում նա 13-րդն է:

Share