Բաժին. Տնտեսական

Ավստրալիայի ՀՆԱ-ն աճել է 2,8%-ով

2013 թվականի արդյունքներով Ավստրալիայի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 2,8%-ով։

2013 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն եռամսյակային կտրվածքով գրանցել է 0,8% աճ։ Նշենք, որ ավելի վաղ փորձագետները կանխատեսում էին, որ նախորդ տարվա արդյունքներով ցուցանիշը կգրանցի 2,4% աճ, իսկ եռամսյակի արդյունքներով աճը կկազմի 0,7%:

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա հունվար ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակն Ավստրալիայում աճել է 6%-ով՝ գրանցելով վերջին 10 տարվա մեջ առավելագույն արդյունքը։ 

Share