Բաժին. Տնտեսական

Եվրոգոտում մանրածախ առևտրի ծավալներն աճել են 1,6%-ով

2014 թվականի հունվար ամսվա արդյունքներով Եվրոգոտում մանրածախ առևտրի ծավալները, դեկտեմբեր ամսվա արդյունքների հետ համեմատ, աճել են 1,6%-ով։ Այս մասին է նշվում Eurostat-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։ 

Bloomberg գործակալության փորձագետների կանխատեսումների համաձայն՝ աճը պետք է կազմեր 0,8%։

Միևնույն ժամանակ, մանրածախ առևտրի ծավալները Գերմանիայում աճել են 2,5%-ով, իսկ Ֆրանսիայում՝ 1,2%-ով։ 

Share