Բաժին. Տնտեսական

ԵԿԲ. 2014թ.-ին Եվրոգոտում տնտեսական աճը կկազմի 1,2%

2014 թվականին Եվրոգոտում տնտեսական աճը կկազմի 1,2%: Այսպիսին է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նոր՝ վերանայված կանխատեսումը: Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերին, ԵԿԲ-ն կանխատեսել էր Եվրոգոտու տնտեսության 1,1% աճ: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա համար ԵԿԲ-ն կանխատեսել է 1% գնաճ:

Ինչպես նշվում է ԵԿԲ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ՝ 2015 թվականի համար Եվրոգոտու համար կանխատեսվում է 1,5% տնտեսական աճ և 1,3% գնաճ:

2016 թվականի համար ակնկալվում է Եվրոգոտու ՀՆԱ-ի 1,8% աճ:

Share