Բաժին. Տնտեսական

Մալազիայի արտահանումն աճել է 12,2%-ով

2014 թվականի հունվար ամսվա արդյունքներով Մալազիայի արտահանման ծավալները տարեկան կտրվածով գրանցել են 12,2% աճ։ Փորձագետները նշում են, որ արտահանման ծավալների աճը պայմանավորված է Ճապոնիայում, Չինաստանում և ԵՄ-ում էլեկտրոնիկայի և բնական գազի պահանջարկի աճով։

The Wall Street Journal-ի հարցմանը մասնակցած 13 տնտեսագետներ կանխատեսել էին, որ ցուցանիշը կաճի 9%-ով։ Դեկտեմբեր ամսվա արդյունքներով արտահանումն աճել է  14,4%-ով։ 

Share