Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ն ևս կաջակցի Ուկրաինային

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների ստորին պալատը հաստատել է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը։ Agence France-Presse-ի հաղորդագրության համաձայն՝ ֆինանսական օգնության ծավալը կկազմի 1 մլրդ ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ ծրագիրը պետք է հաստատվի նաև ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ն նույնպես պատրաստակամություն է հայտնել տնտեսական խնդիրների լուծման համար Ուկրաինային տրամադրել 11 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերով՝ ֆինանսական միջոցներն Ուկրաինային կփոխանցվեն երկու տարվա ընթացքում։  

Share