Բաժին. Տնտեսական

2014թ.-ին պլանշետների համաշխարհային շուկան կաճի 19,4%-ով

2014 թվականին պլանշետների համաշխարհային շուկայի աճը կկազմի 19,4%: Հաշվետու տարում ամբողջ աշխարհում կվաճառվի 260,9 մլն հատ պլանշետ: Նման կանխատեսում է ներկայացրել IDC վերլուծական ընկերությունը:

Նշենք, որ 2013 թվականին համաշխարհային շուկայում գրանցվել էր պլանշետների վաճառքի 51,6% աճ:

IDC-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ այս տարի, նախորդ տարվա համեմատ, պլանշետների վաճառքի աճի տեմպը կնվազի, քանի որ շուկայում նկատվում է պլանշետների նոր մոդելների նկատմամբ պահանջարկի անկում և զարգացած երկրներում պլանշետների շուկայի «հագեցվածություն»: Վերլուծաբանները նշում են, որ սպառողների մեծ մասն այսօր կարծում է, որ պետք չէ ամեն տարի «թարմացնել» օգտագործվող տեխնիկան:

Սպասվում է նաև, որ 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, պլանշետների համաշխարհային շուկայում պլանշետների միջին գինը կնվազի 3,6%-ով:

Share