Բաժին. Տնտեսական

Բանանի համաշխարհային շուկայում կհայտնվի նոր խոշոր խաղացող

Մրգերի վաճառքով զբաղվող ամերիկյան Chiquita և իռլանդական Fyffes ընկերությունները մտադիր են միավորվել: Ընկերությունները տարածել են պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի՝ «միավորված» ընկերությունը կստանա ChiquitaFyffes անվանումը: Սպասվում է, որ նորաստեղծ ընկերության տարեկան վաճառքի ծավալները կգերազանցեն 4,6 մլրդ ԱՄՆ դոլարը: Ընկերությունը լուրջ մրցակցային հայտ կներկայացնի բանանի համաշխարհային շուկայի առաջատարբերին՝ Dole Foods և Fresh Del Monte Produce ընկերություններին՝ վաճառելով տարեկան ավելի քան 160 մլն անկղ բանան:

Chiquita և Fyffes ընկերությունների միավորումը տեղի կունենա արժեթղթերի փոխանակման ճանապարհով: Fyffes-ին կանցնի ChiquitaFyffes ընկերության 49,3%-ը, Chiquita-ին՝ մնացյալ մասը:

Նշենք, որ բանանի արտադրությամբ աշխարհում առաջատար են Հնդկաստանը, Ուգանդան և Չինաստանը:

Share