Բաժին. Տնտեսական

Deutsche Post-ը գրանցել է զուտ շահույթի 27,5% աճ

Փոստային ծառայություն մատուցող Եվրոպայի խոշորագույն Deutsche Post AG ընկերությունը 2013 թվականն ամփոփել է 2,09 մլրդ եվրոյի զուտ շահույթով։ Տարեկան կտրվածքով ցուցանիշը գրանցել է 27,5% աճ։

Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը կրճատվել է 0,8%-ով և կազմել 55,08 մլրդ եվրո։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 1,73 եվրո։

2013 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Deutsche Post-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 43,5%-ով և կազմել 772 մլն եվրո։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,64 եվրո։

Share