Բաժին. Տնտեսական

Հունվարին Եվրոգոտու արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0,2%-ով

2014 թվականի հունվար ամսվա արդյունքներով Եվրոգոտում արդյունաբերական արտադրանքի ծավալը, նախորդ ամսվա արդյունքների հետ համեմատ, կրճատվել է 0,2%-ով։ Eurostat-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ տարեկան կտրվածքով ցուցանին աճել է 2,1%-ով։

Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ երկրներում ամսվա կտրվածքով ցուցանիշը գրանցել է 0,1% աճ, իսկ տարեկան կտրածքով աճը կազմել է 2,4%։

Share