Բաժին. Տնտեսական

Իսպանիայի պետական պարտքը կազմում է շուրջ 960,64 մլրդ եվրո

2013 թվականին Իսպանիայի պետական պարտքի համախառն ծավալը աճել է և կազմել ռեկորդային 960,64 մլրդ եվրո կամ երկրի ՀՆԱ-ի 93,9%-ը:

Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի կենտրոնական բանկը՝  չնայած հաշվետու տարում երկրի պետական պարտքը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը չի գերազանցել վերին թույլատրելի մակարդակը:

Նշենք, որ Իսպանիայի կառավարությունը 2013 թվականին համար պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության վերին թույլատրելի մակարդակը սահմանել էր 94,2%:

Հարկ է նշել, որ 2013 թվականին արդյունքներով պետական պարտքի առավել մեծ ցուցանիշով առանձնացել են Վալենսիան և Կատալոնիան:

Սպասվում է, որ այս տարի Իսպանիայի պետական պարտքը կշարունակի աճել և տարվա վերջին կկազմի երկրի ՀՆԱ-ի 98%-ը:

Share