Բաժին. Տնտեսական

Վերանայվել են Չինաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները

Մի շարք ներդրումային բանկեր վերանայել են Չինաստանի տնտեսական աճի վերաբերյալ ավելի վաղ արված կանխատեսումները։ Bank of America Merrill Lynch-ի նոր կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 7,2%-ով։ Միևնույն ժամանակ, UBS բանկը կանխատեսել է ցուցանիշի 7,5%, իսկ JP Morgan-ը՝ 7,2% աճ։

Նշվում է, որ կանխատեսումների վերանայման պատճառ են հանդիսացել 2013 թվականի արդյունքներով մի շարք տնտեսական ցուցանիշների անկումը։ Նախորդ տարվա արդյունքներով Չինաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,6%-ով՝ գրանցելով  2009 թվականից ի վեր նվազագույն արդյունքը։ Միևնույն ժամանակ, հիմական կապիտալում ներդրումների ծավալը կազմել է 17,9%՝ չարդարացնելով սպասումները։

Տարեսկզբից չինական արժույթը՝ յուանը, ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,6%-ով։

Share