Բաժին. Տնտեսական

Եվրոգոտու առևտրային հաշվեկշռի ավելցուկը կրճատվել է 15 անգամ

2014 թվականի հունվար ամսվա արդյունքներով Եվրոգոտու արտաքին առևտրային հաշվեկշռի ավելցուկը, նախորդ ամսվա արդյունքների հետ համեմատ, կրճատվել է 15 անգամ և կազմել 0,9 մլրդ եվրո։ Այս մասին է նշվում Eurostat-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հաշվետու ամսում Եվրոգոտում արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 1%-ով և կազմել 147,7 մլրդ եվրո։ Միևնույն ժամանակ, ներմուծման ծավալը կրճատվել է 3%-ով՝ կազմելով 146,8 մլրդ եվրո։ 

Share