Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիատանիայում խորացել է հարուստ-աղքատ «ճեղքվածքը»

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ հինգ ընտանիքների կարողությունը գերազանցում է բնակչության ամենաաղքատ 20%-ի եկամուտները: Այս մասին վկայում են Oxfam-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները:

Հիմք ընդունելով իր ուսումնասիրությունը՝ Oxfam-ը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել վերանայել և բարեփոխել երկրի հարկային համակարգը: Oxfam-ի վերլուծաբանները վստահ են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ուժեղացնի հարկերից խուսաելու դեպքերի դեմ պայքարը:

Ըստ ներկայացված տվյալների՝ Մեծ Բրիտանիայի բնակչության ամենաաղքատ 20%-ի (որը կազմում է շուրջ 12,6 հազար մարդ) եկամուտը, ընդհանուր առմամբ, կազմում է 28,1 մլրդ ֆունտ: Երկրի ամենահարուստ հինգ ընտանիքի կարողությունը գնահատվում է 28,2 մլրդ ֆունտ:

Share