Բաժին. Տնտեսական

Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը գրանցել է կտրուկ անկում

2014 թվականի փետրվար ամսվա արդյունքներով Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը գրանցել է կտրուկ անկում։ Վերջինս պայմանավորվել է արտահանման ծավալների աճով և ներմուծման ծավալներ կրճատմամբ։  Հաշվետու ամսում Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 800,3 մլրդ յեն (7,9 մլրդ ԱՄՆ դոլար)՝ գերազանցելով The Wall Street Journal-ի կողմից հարցված վերլուծաբանների սպասումները:

Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսվա արդյունքներով Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 2,8 տրիլիոն յեն։

Share