Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիտանիայում գրանցվել է գործազուրկների թվի անկում

Փետրվարին Մեծ Բրիտանիայում գրանցվել է գործազուրկների թվի անկում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամսում գործազուրկ մարդկանց թիվը կրճատվել է 34,6 հազարով:

Հատկանշական է, որ երկրում գործազուրկների թվի անկում է գրանցվում արդեն 16-րդ ամիսն անընդմեջ:

Ըստ վերանայված տվյալների՝ հունվարին գործազուրկների թիվը կրճատվել էր 33,9 հազարով:

Նշենք նաև, որ վերջին վիճակագրական տվյալները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում Եվրոպայում գրանցվել է գործազրկության անկում: Տարածաշրջանում գործազրկության մակարդակի առավել ցածր ցուցանիշն Ավստրիայում է, Գերմանիայում և Լյուքսեմբուրգում, իսկ առավել բարձր ցուցանիշը՝ Հունաստանում և Իսպանիայում:

Share