Բաժին. Տնտեսական

«Անելիք Բանկ» ՓԲԸ ավանդային պորտֆելն աճել է 30%-ով

2014 թվականի մարտի 1-ի դրությամբ «Անելիք Բանկ» ՓԲԸ ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 33.1 մլրդ ՀՀ դրամ, որը 28.8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն անցած տարվա համեմատ ավելացել է 14.8%-ով` կազմելով շուրջ 27 մլրդ ՀՀ դրամ:

2014 թվականի հունվարից ներդնելով նոր «Դրամային» ավանդատեսակը, որն ավանդատուներին հնարավորություն է տալիս ստանալ մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ, Բանկը հունվար-մարտ ամիսներին գրանցել է աճ հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելում` շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ: Տվյալ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 56.6%-ով, որը վկայում է ավանդատուների կողմից Բանկի հանդեպ ունեցած վստահության ավելացման մասին:

««Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես կարևորել է համագործակցությունը հաճախորդների հետ նաև ավանդային պրոդուկտների մասով, իսկ մեր գրանցած արդյունքներն ապացուցում են, որ Բանկը վայելում է նրանց վստահությունը: Մեզ ուրախացնում է հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի դինամիկ աճը, որը ես գնահատում եմ որպես տարիների ընթացքում կատարված հետևողական աշխատանքի արդյունք»,-նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Share