Բաժին. Տնտեսական

Հնդկաստանի մանրածախ առևտրի շուկա առաջինը մուտք կգործի Tesco-ն

Սուպերմարկետների բրիտանական խոշորագույն Tesco ցանցը համատեղ ընկերություն ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել հնդկական Tata Group ընկերությունների խմբի մաս կազմող Trent Hypermarket Limited-ի (THL) հետ: BBC News-ը հաղորդում է, որ ստորագրված համաձայնագիրը թույլ կտա Tesco-ին լինել առաջին օտարերկրյա ընկերությունը, որը մուտք կգործի Հնդկաստանի մանրածախ առևտրի շուկա:

Սպասվում է, որ Tesco-ն համաձայնագրի շրջանակներում խոշոր ներդրումներ կիրականացնի Հնդկաստանի մանրածախ առևտրի ոլորտում: Ստեղծվող համատեղ ընկերությունը ներկայացված կլինի 12 մանրածախ խանութների միջոցով՝ Star Bazaar և Star Daily բրենդների ներքո:

Նշենք, որ Հնդկաստանի մանրածախ շուկան օտարերկրյա ներդրողների համար «բացվել էր» մոտ մեկ տարի առաջ:

Share