Բաժին. Տնտեսական

Ֆրանսիայում գրանցվել է վստահության ինդեքսի աճ

2014 թվականի մարտ ամսվա արդյունքներով Ֆրանսիայում տնտեսության նկատմամբ գործարարների վստահության ինդեքսն ամսվա կտրվածքով աճել է 1 կետով և կազմել 95 կետ։ Այս մասին է հաղորդում Insee ազգային վիճակագրական ծառայությունը։

Վերամշակող արդյունաբերության ոլորոտւմ միևնույն ցուցանիշը կազմել է 100 կետ։

Հիշեցնենք, որ 2013 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Ֆրանսիայի տնտեսությունը, երրորդ եռամսյակի տվյալների հետ համեմատ, գրանցել է 0,3% աճ, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 0,8%։

Share