Բաժին. Տնտեսական

Toyota-ն ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը

Toyota բրենդը գնահատվում է 34,9 մլրդ ԱՄՆ դոլար: Այն այսօր համարվում է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը: Այս մասին վկայում են Brand Finance գործակալության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վարկանիշի՝ աշխարհում երկրորդ թանկ ավտո-բրենդը BMW-ն է՝ 28,9 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով: Երրորդ տեղում Volkswagen-ն է՝ 27,0 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով:

Ավտոարտադրության ոլորտի ամենաթանկ ապրանքային նշանների առաջին տասնյակում հայտնվել են նաև Mercedes-Benz-ը, Honda-ն, Nissan-ը, Ford-ը, Hyundai-ն, Porsche-ն և Renault-ն:

Share