Բաժին. Տնտեսական

Վաղը մեկնարկում է «Շինարարություն և Ինտերիեր 2014» ցուցահանդեսը

Շինարարության ոլորտը միշտ եղել է գերակա անկախ Հայաստանի համար և կարևորելով ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության և Առևտրտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ  «Պրոմ Էքսպո» ընկերությունը մարտի 28 – 30 -ը  կազմակերպում է ավանդական դարձած յոթերրորդ տարածաշրջանի խոշորագույն մասնագիտացված «Շինարարություն և Ինտերիեր 2014» ցուցահանդեսը, որին մասնակցում է բնագավառը ներկայացնող շուրջ 100 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, Վրաստանից, Պարսկաստանից:

Մասնակիցները սպառողի դատին են ներկայացնելու ոլորտի նորարարությունները, իսկ ցուցահանդեսը լավ  հարթակ է դառնալու ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման և նոր գործնական կապերի ստեղծման համար: Ցուցահանդեսը կկայանա մարտի  28 – 30-ը  Երևան էքսպոկենտրոնում : Հասցե՝ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ 3` Մերգելյան ինստիտուտի տարածք: Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներն են` ՀՀ Կառավարություն, ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ Սփյուռքի նախարարություն, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ, Երևանի Քաղաքապետարան, ՀՀ Շինարարների միություն ՀՀ Ճարտարապետների միություն, ՀՀ Զարգացման Հայկական գործակալություն, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ:

Share