Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիտանիայում մանրածախ առևտրի ծավալներն աճել են 1,7%-ով

2014 թվականի փետրվար ամսվա արդյունքներով Մեծ Բրիտանիայում մանրածախ առևտրի ծավալները ամսվա կտրվածքով գրանցել են 1,7% աճ։ Այս մասին է հաղորդում Ազգային վիճակագրական ծառայությունը (ONS)։

Ավելի վաղ, Bloomberg գործակալության փորձագետները կանխատեսել էին ցուցանիշի 0,5% աճ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ տարեկան կտրվածքով մանրածախ վաճառքի ծավալներն աճել են 3,7%-ով՝ 1,3%-ով գերազանցելով փորձագետների սպասումները։

Share