Բաժին. Տնտեսական

ՌԴ միջազգային պահուստները կրճատվել են մինչև 486,6 մլրդ ԱՄՆ դոլար

Նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով Ռուսաստանի Դաշնության միջազգային պահուստները կրճատվել են 6,6 մլրդ ԱՄՆ դոլարով և կազմել 486,6 մլրդ ԱՄՆ դոլար։

Նշենք, որ ցուցանիշը ռեկորդային մակարդակի է հասել 2008 թվականի օգոստոս ամսին՝ կազմելով 598 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ 2009 թվականի մարտ ամսին ֆինանսական ճգնաժամի արդյունքնում ՌԴ միջազգային պահուստների ընդհանուր ծավալը նվազել է մինչև 376 մլրդ ԱՄՆ դոլար։

Share