Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու դիմումների թիվը գրանցել է անկում

Նախորդ աշխատանքային շաբաթվա արդյունքներով, որն ամփոփվել է մարտի 22-ին, ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների թվաքանակը հասել է 311 հազարի։

ԱՄՆ Աշխատանքի նախարարության հաղորդագրության համաձայն՝ մեկ շաբաթվա կտրվածքով ցուցանիշը նվազել է 10 հազարով։

Նշենք, որ ավելի վաղ փորձագետները կանխատեսել էին, որ ցուցանիշը կաճի 5 հազարով՝ կազմելով 325 հազար դիմում։

Share