Բաժին. Տնտեսական

Ըստ Time ամսագրի համաշխարհային տնտեսությունը հասել է շրջադարձային կետի

Համաշխարհային տնտեսության գլոբալիզացիան՝ ապրանքների, մարդկանց և փողի ազատ շրջանառության տեսանկյունից դիտարկելու դեպքում, գտնվում է վտանգի տակ: Time ամսագիրը նշում է, որ այն ուղղակի կանգ չի առնի, այլ դրան կգա փոխարինելու հակառակ գործընթացը:

Միջազգային առևտրի դանդաղեցման պատճառը ոչ միայն վերջերս հարաբերությունների վատացումն է և ապրանքների ու կապիտալի շարժի սահմանափակումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, այլ այն, որ արդեն երկու տարի միջազգային առևտրի աճը զիջում է համաշխարհային ՀՆԱ-ին: Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին նման դեպքն է, ինչը նշանակում է, որ համաշխարահային տնտեսությունը հասել է շրջադարձային կետի: Անկախ մեր ցանկություններից, այն անմիջական ազդեցություն կունենա երկրների, կազմակերպությունների և սպառողների վրա:

Ըստ Time-ի՝ համաշխարհային առևտրի աճի նվազելու հիմնական պատճառներից մեկը այն է, որ ԱՄՆ-ն դադարել է աշխարհում արտադրված ավելցուկ ապրանքները և ծառայությունները սպառել իր երկրում: Առևտրային դեֆիցիտը ԱՄՆ-ում գնալով նվազում է, ինչը տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ ԱՄՆ-ն օգտագործում է սեփական նավթը և գազը:

Share