Բաժին. Տնտեսական

ՊԵԿ-ը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը մեկնարկել են Բիզնեսի կառավարման ուսումնական ծրագիր

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ուսումնական կենտրոնը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը համատեղ մշակել և կազմակերպում են Բիզնես կառավարման ուսումնական ծրագիր:

ՊԵԿ-ից հայտնում են, որ ծրագիրը մասնակիցներին կօգնի տիրապետել մարկետինգի, ֆինանսների և կառավարման բիզնես հիմունքներին` ամրապնդելով իրենց ռազմավարական մտածողության հմտությունները, կտա հիմնական գաղափարներ ՀՀ հարկային և մաքսային օրենքների, ընթացակարգերի և կառավարման վերաբերյալ, կանդրադառնա մաքսային մարմինների կառուցվածքին ու նշանակությանը, հսկողությանը, ներմուծվող ապրանքների ծագման երեկրին, մաքսային արժեքին և վճարներին:

Բիզնեսի կառավարման վերապատրաստման ծրագիրն ավարտողներին կտրվեն համապատասխան հավաստագրեր:

Դասընթացները տեղի կունենան երեկոյան ժամերին (18:00-ից հետո) 4 ամիս տևողությամբ:

Առավել մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ:

Share