Բաժին. Տնտեսական

Դիտարկումներ ձվի շուկայում

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ հիմք ընդունելով ժամկետանց և թերի մանկշված ձվերի վերաբերյալ Ծառայության ստացած ահազանգերը, ինչպես նաև լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը՝  Ծառայությունը դիտարկումներ է անցկացնում ՀՀ ք. Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում:

Դիտարկումները կտևեն 4 օր:

Դիտարկումների արդյունքում թերի մակնշմամբ կամ ժամկետանց ձվեր հայտնաբերելու դեպքում դրանց վաճառքը կկասեցվի և շուկայից դուրս կհանվի:

Ծառայությունը խոստանում է գործողությունների ավարտից հետո արդյունքների մասին տեղեկացնել:

Share