Բաժին. Տնտեսական

Մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը կրճատվել է մոտ 37%-ով

Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 480.9 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 1.9 մլրդ դրամ կամ 4.7 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են շուրջ 37%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 33.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.9%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 12.0%-ը` մանածագործական իրերը, 6.8%-ը`սարքեր և ապարատները, 6.7%-ը` պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրերը, իսկ 22.3%-ը` մնացած ապրանքները:

Օգնության մոտ 44%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, 26%-ը՝ ԱՄՆ-ին:  

Share