Բաժին. Տնտեսական

«Փղիկ» ՍՊԸ-ին կրկին թույլատրվել է Գաթա արտադրել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014 թվականի մարտի 24-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթներն արգելելու մասին» որոշմամբ արգելվել էր «Գաթա» արտադրատեսակի արտադրությունը «Փղիկ» ՍՊԸ-ի կողմից և միաժամանակ ընկերության փօխտնօրենին հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի եզրակացությունը` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը 2014թ. ապրիլի 1-ին վերացվել է:

Share