Բաժին. Տնտեսական

2014թ.-ին ամբողջ աշխարհում IT ծախսերը կկազմեն շուրջ 3,7 տրիլիոն դոլար

Այս տարի ընկերությունները բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն կտան նոր տեխնոլոգիաների ներդրմանը և ակտիվորեն կավելացնեն այս ուղղությամբ իրականացվող ծախսերը: Արդյունքում, 2014 թվականին ամբողջ աշխարհում IT ենթակառուցվածքների և նոր սարքերի վրա կատարվող համախառն ծախսերը կկազմեն շուրջ 3,77 տրիլիոն ԱՄՆ դոլար՝ 2012 թվականի համեմատ աճելով 3,2%-ով: Նման կանխատեսում է ներկայացրել Gartner վերլուծական ընկերությունը: Սպասվում է, որ 2014 թվականին միայն կորպորոտիվ ծրագրային ապահովման ուղղությամբ իրականացվող ծախսերը կաճեն 6,9%-ով և կկազմեն 320 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ համակարգչային տեխնիկայի շուկան կկազմի 689 մլրդ ԱՄՆ դոլար՝ աճելով 4,4%-ով:

Share